Մեր մասին

Հարգելի այցելու,

 

Շնորհակալություն, որ տրամադրեցիք ժամանակ մեր կայքը այցելելու համար: PIANO HOUSE սրահն այսօր ստեղնաշարային երաժշտական գործիքների միակ մասնագիտացված խանութն է Հայաստանում: Մեր հիմնական տեսականին թվային (էլեկտրոնային)  և ակուստիկ (լարային) դաշնամուրներն են, ռոյալները և սինթեզատորները աշխարհահռչակ ապրանքանիշերից: Մենք հանդիսանում ենք թվային դաշնամուրների արտադրության բնագավառում համաշխարհային առաջատար ROLAND ընկերության  պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում, KORG հանրահայտ ապրանքանիշի, ինչպես նաև ակուստիկ դաշնամուրներ  ու  ռայալներ արտադրող,  աշխարհում ամենամեծ PEARL RIVER GROUP գործարանի` RITMULLER և KAYSERBURG ապրանքանիշերի պաշտոնական ներմուծողը Հայաստանում:

 

Բարձրակարգ սպասարկումը և մասնագիտական խորհրդատվությունն այն է, ինչը մենք հաճույքով անում ենք ամեն օր: Վստահ ենք, որ մեր յուրաքանչյուր հաճախորդ առանձնահատուկ է և մենք փորձում ենք անել ամեն հնարավորը, որպեսզի տուն վերադառնալուն պես նա անհամբեր սպասի այն երաժշտական գործիքի առաքմանը, որը առավելագույնս համապատասխանում է իր նախասիրություններին և հնարավորություններին, բայց, չնայած դրան, էապես գերազանցում է իր բոլոր սպասելիքները: Մենք մատակարարում ենք մի գործիք, որը կծառայի շատ երկար, կունենա պաշտոնական ամենաերկար երաշխիքը, որի կարիքը ամենայն հավանականությամբ երբեք չի պահանջվի: Դաշնամուր, որը թե  կատարողին, թե հանդիսատեսին կպարգևի հենց այն անհամեմատելի հաճույքի զգացումը, որը դուք ունենում եք ամեն անգամ, երբ շփվում եք տեխնիկապես և գեղագիտական առումով կատարյալ մի գործիքի հետ, ինչպիսիք մեր սրահում ներկայացված բոլոր մոդելներն են, որոնք մեր կողմից բծախնդրորեն ընտրվել են, որպեսզի Ձեզ, Ձեր երեխաներին և մտերիմներին պարգևեն երաժշտության աշխարհի հետ հաղորդակցվելու անզուգական երջանկություն:

 

Մեր կայքում դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը Ձեզ դուր կգա՝ կատարելով վճարումը ապրանքը ստանալիս։ Պատվիրված ապրանքը անվճար կառաքվի և կտեղադրվի Ձեր կողմից նշված հասցեում (Երևանի սահմաններում)։

 

Մեզ մոտ կարող եք նաև պատվիրել ցանկացած ապրանքի ներմուծում մեր գործընկերների պաշտոնական կայքերից ՝ www.roland.com, www.korg.com և www.pearlriverpiano.group

 

Մենք միշտ ուրախ ենք տեսնել Ձեզ մեր սրահում ` Երևան, Տերյան 68 ա հասցեով:

 

Մենք աշխատում ենք ամեն օր, բացի կիրակի օրերից, ժամը 11:00 - 19:00:

 

Հարցերի և խորհրդատվության համար զանգահարեք ամեն օր, ժամը 10:00 - 22:00
(011) 20 11 99