Պատվերով
Roland GP 607

PIANO HOUSE,
Խորենացի 2,
(011) 20-11-99

Roland GP607 մինի ռոյալը իրական  ոգեշնչման աղբյուր է և միաժամանակ ինտերիերի շքեղ դետալ

 

Վաղուց մտադիր էիք  ձեռք բերել  ռոյալ, սակայն  մտահոգված էիք նրա  չափսերի գնի և քաշի վերաբերյալ, ապա  Roland GP607 մոդլեը իդեալական լուծում է Ձեր տան համար։ GP607-ը  իր  սև կամ սպիտակ գունային տարբերակներով, թվային, սակայն դասական դաշնամուրային ոճով առանձնանում է իր իմպոզանտությամբ և նրբագեղությամբ: Արտաքին նմանությունը ավանդական ռոյալին փոքր ինչ խաբուսիկ է։  Ծանոթացեք այս գործիքին ավելի մոտ և կհասկանաք, որ այն հանդիսանում է ամենաառաջատար տեխնոլոգիաների մարմնավորում։  Bluetooth ® ֆունկցիան թույլ է տալիս անլար կապով փոխանցել երգերը ցանկացած պլանշետից կամ  սմարտֆոնից և վերարտադրել 4.1 ձևաչափի բարձրորակ  աուդիոհամակարգի միջոցով։ Ձեր ամբողջ սենյակը բառացիորեն "կողողվի" ապշեցնող որակի  ձայնի հնչյուններով: SuperNATURAL Piano Modeling գերժամանակակից տեխնոլոգիան երաշխավորում է ձայնի բացառիկ նմանությունը լարային դաշնամուրի հետ: Իսկական ակուստիկ մեծ դաշնամուրի զգացողությունը պայմանավորված  է մրցանակակիր PHA-50 ստեղնաշարով, որը կբավարարի առավել պահանջկոտ և հմուտ երաժշտին: Սրան գումարենք ուսումնառության գործառույթը, որն ապահովում է տարբեր կրթական ծրագրերի հետ ինտեգրվելու հնարավորություն, ինչը թույլ չի տա Ձեզ տեղում կանգնել և անընդհատ կխթանի Ձեզ գործիքին տիրապետելու ոլորտում նոր բարձունքների հասնել: GP607- ը լիովին ֆունկցիոնալ և կոմպակտ ռոյալ է, որը Ձեզ շատ հաճելի պահեր կպարգևի երաժշտության հետ շփվելիս և, իր էլեգանտության շնորհիվ, անթերի կտեղավորվի ցանկացած ինտերիերի դիզայնի մեջ: