Պատվերով
Roland GP 609

PIANO HOUSE,
Խորենացի 2,
(011) 20-11-99

Ռոյալ , որն անթերի համատեղում է նոր տեխնոլոգիան ավանդականի հետ

 

GP609- ը ռոյալ է, որի նախագծման ժամանակ արտադրողները  ոչ մի փոխզիջման չեն գնացել: Այժմ կարող եք  այն նվագել իրական ակուստիկ մեծ ռոյալի նման, որի ձայնը երաժշտական ստեղծագործության հիմքն է հանդիսանում ավելի քան 300 տարի: Եվ նույնքան կարևոր է, որ Ձեզ ընձեռնվում են գրեթե անսահմանափակ հնարավորություններ, որոնք առաջարկում են նորագույն թվային տեխնոլոգիաները: 1974 թ.-ին աշխարհում առաջին էլեկտրոնային դաշնամուրի ստեղծումից ի վեր, Roland-ը ստանձնեց առաջատարի դերը  թվային դաշնամուրների նորագույն տեխնոլոգիայի մշակման գործում: Եվ նոր GP609- ը Roland ընկերության հույսի մարմնավորումն է, որ առաջադեմ տեխնոլոգիան և նոու-հաուն կարող են Ձեր երաժշտական ներուժը նոր բարձունքների հասցնել: