Korg PA 700

PIANO HOUSE,
Խորենացի 2,
(011) 20-11-99

Գործիքավորող, որը կկատարի աշխատանքի մեծ մասը Ձեր փոխարեն։

 

KORG-ը ներկայացնում է վերջին սերնդի բարձր կատարողականությամբ  Pa700 պրոֆեսիոնալ գործիքավորողը։ KORG Pa700 - ն ունի բազմաթիվ նոր հնչյուններ (Defined Nuance Control-ի գործառույթով ' ռեալիզմի բարձրացման համար), որոնք ապահովում են հնչյունների թարմությունը և դարձնում են կատարումը հաճելի։ Ինչպես նաև ներառված է առաջադեմ ոճերի հսկայական շարք, որոնք ընդգրկում են երաժշտական ժանրեր ամբողջ աշխարհից: KORG Pa700 – ը ունի  հզոր ֆունկցիոնալ հնարավորություններ, ինտուիտիվ ինտերֆեյս և հարուստ ձայնադարան, ինչի շնորհիվ  դուք կստանաք կատարյալ գործիքավորող ամենախստապահանջ երաժշտի համար:

Բոլորովին նոր է KAOSS FX ֆունկցիան, որը տալիս է բազմապիսի ստեղծագործական հնարավորություններ Ձեր կատարումը ավելի գրավիչ դարձնելու համար, որը Ձեզ տալիս է DJ-ի տեխնիկական հնարավորություններ՝  սկսած տարբեր տեսակի ձայնային և ռիթմային տատանումներից, մինչև  բազմաբնույթ հնչյունների և ոճերի համադրման (mixing) հնարավորություն  ցանկացած ստեղծագործության համար։

Ունենալով ավելի մեծ հզորություն, քան երբևէ, և բազմաթիվ երկար սպասված նոր առանձնահատկություններ, Pa700 - ը սահմանում է նոր ստանդարտ գործիքավորող սարքավորումների համար: Իրականացնելով  հսկայական առաջընթաց, համեմատած նախորդ լեգենդար և լավագույն վաճառք ապահոված  Pa600  մոդելի հետ։ Այս մոդլեով  KORG-ը հիրավի բարձրացրեց որակի սանդղակը ' առաջարկելով նոր, ավելի իրատեսական հնչյուններ և բազմապիսի հզոր առանձնահատկություններ, ավելի մատչելի գնով: