Roland GP607 մինի ռոյալը իրական ոգեշնչման աղբյուր է և միաժամանակ ինտերիերի շքեղ դետալ
Վաղուց մտադիր էիք ձեռք բերել ռոյալ, սակայն մտահոգված էիք նրա չափսերի գնի և քաշի վերաբերյալ, ապա Roland GP607 մոդլեը իդեալական լուծում է Ձեր տան համար։ GP607-ը իր սև կամ սպիտակ գունային տարբերակներով, թվային, սակայն դասական դաշնամուրային ոճով առանձնանում է իր իմպոզանտությամբ և նրբագեղությամբ: Արտաքին նմանությունը ավանդական ռոյալին փոքր ինչ խաբուսիկ է։ Ծանոթացեք այս գործիքին ավելի մոտ և կհասկանաք, որ այն հանդիսանում է ամենաառաջատար տեխնոլոգիաների մարմնավորում։ Bluetooth ® ֆունկցիան թույլ է տալիս անլար կապով փոխանցել երգերը ցանկացած պլանշետից կամ սմարտֆոնից և վերարտադրել 4.1 ձևաչափի բարձրորակ աուդիոհամակարգի միջոցով։ Ձեր ամբողջ սենյակը բառացիորեն "կողողվի" ապշեցնող որակի ձայնի հնչյուններով: SuperNATURAL Piano Modeling գերժամանակակից տեխնոլոգիան երաշխավորում է ձայնի բացառիկ նմանությունը լարային դաշնամուրի հետ: Իսկական ակուստիկ մեծ դաշնամուրի զգացողությունը պայմանավորված է մրցանակակիր PHA-50 ստեղնաշարով, որը կբավարարի առավել պահանջկոտ և հմուտ երաժշտին: Սրան գումարենք ուսումնառության գործառույթը, որն ապահովում է տարբեր կրթական ծրագրերի հետ ինտեգրվելու հնարավորություն, ինչը թույլ չի տա Ձեզ տեղում կանգնել և անընդհատ կխթանի Ձեզ գործիքին տիրապետելու ոլորտում նոր բարձունքների հասնել: GP607- ը լիովին ֆունկցիոնալ և կոմպակտ ռոյալ է, որը Ձեզ շատ հաճելի պահեր կպարգևի երաժշտության հետ շփվելիս և, իր էլեգանտության շնորհիվ, անթերի կտեղավորվի ցանկացած ինտերիերի դիզայնի մեջ: