Ռոյալ , որն անթերի համատեղում է նոր տեխնոլոգիան ավանդականի հետ
GP609- ը ռոյալ է, որի նախագծման ժամանակ արտադրողները ոչ մի փոխզիջման չեն գնացել: Այժմ կարող եք այն նվագել իրական ակուստիկ մեծ ռոյալի նման, որի ձայնը երաժշտական ստեղծագործության հիմքն է հանդիսանում ավելի քան 300 տարի: Եվ նույնքան կարևոր է, որ Ձեզ ընձեռնվում են գրեթե անսահմանափակ հնարավորություններ, որոնք առաջարկում են նորագույն թվային տեխնոլոգիաները: 1974 թ.-ին աշխարհում առաջին էլեկտրոնային դաշնամուրի ստեղծումից ի վեր, Roland-ը ստանձնեց առաջատարի դերը թվային դաշնամուրների նորագույն տեխնոլոգիայի մշակման գործում: Եվ նոր GP609- ը Roland ընկերության հույսի մարմնավորումն է, որ առաջադեմ տեխնոլոգիան և նոու-հաուն կարող են Ձեր երաժշտական ներուժը նոր բարձունքների հասցնել: